ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը համատեղ հայտարարությամբ հանդես չի եկել Իսրայելի վրա հարձակմանը նվիրված արտակարգ նիստի արդյունքներով, գրում է CNN-ը։
ԱՄՆ փոխդեսպան Ռոբերտ Վուդը հայտարարել է, որ մեծ թվով երկրներ դատապարտել են ՀԱՄԱՍ-ի հարձակումները, սակայն եղել են երկրներ, որոնք հրաժարվել են դա անել։
«Ակնհայտ է, որ ոչ բոլորն են դատապարտել տեղի ունեցածը. չեմ ուզում մանրամասնել»,- ասել է նա։
Վուդի խոսքով՝ իրավիճակը մնում է փոփոխական և շատ վտանգավոր։
Հիշեցնենք, որ Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռակոծության է ենթարկվել ՀԱՄԱՍ-ի կողմից։ Իր հերթին Իսրայելը պաշտոնապես հայտարարել է պատերազմի մեջ մտնելու մասին։ Երկու կողմից էլ հարյուրավոր զոհեր կան: