Գազայի հատվածի ուղղությամբ իսրայելական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 436-ի, զոհերի թվում կա 91 երեխա։ Տուժել է շուրջ 2,3 հազար մարդ։ Այս մասին հայտնել է տեղի առողջապահության նախարարությունը։
Հիշեցնենք՝ շաբաթ առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման էր ենթարկվել, որին հաջորդել էին պատասխան գործողությունները: