Երեկ տեսանյութ տարածվեց այն մասին, թե ինչպես են ադրբեջանցիները տապալում բռնազավթված Արցախի Դաշուշեն գյուղի մոտակա բլուրին տեղադրված մեծ խաչը։ Խաչը տեղադրվել էր 2017 թվականին՝ ի հիշատակ Արցախի ազատագրման և պաշտպանության համար զոհված զինծառայողների։

Դաշուշենի խաչը
Դաշուշենի խաչը 50 մետր էր և կշռում էր 17 տոննա։ Երեկոյան ժամերին լուսավորված խաչը երևում էր Ստեփանակերտի բոլոր անկյուններից։

Դաշուշենի խաչը
Ի դեպ, այս խաչն իր բարձրությամբ երկրորդն էր աշխարհում Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում տեղադրված խաչից հետո։ Մակեդոնիայի խաչը կրում է «Հազարամյակի խաչ» անունը և տեղադրվել է 2002 թվականին։

Մակեդոնիայի խաչը
Այն այժմ Մակեդոնիայի ամենանշանավոր հուշարձաններից է։ Հուշահամալիրը նվիրված է Մակեդոնիայի կողմից քրիստոնեության ընդունման երկուհազարամյակին: Մակեդոնական խաչի բարձրությունը 66 մետր է: Դաշուշենի խաչը 16 մետր էր զիջում Մակեդոնիայի խաչին։