ԱԺԲ անդամ, դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոմանք հարց են տալիս՝ ի՞նչ օգուտ Ռուսաստանին Հարավային Կովկասը թուրքին տալով։ Ամեն ինչ շատ պարզ և դրա մասին ռուսներն ասել են բազմիցս և տարբեր ձևակերպումներով։ Կարճ՝ որ չանցնի Արևմուտքին։ Ռուսները լավ գիտեն, որ այլևս ի վիճակի չեն պահել Հարավային Կովկասը և իրենք գնում են ու գնալու են։ Ինչպես կասեր Գորբաչովը процесс пошёл.
Այս իրավիճակում ռուսների տեսանկյունից նախընտրելի է, էլի ռուսական ձևակերպումով՝ «ավելի լավ է թուրքերը գան Անդրկովկաս, քան ֆրանսիացիները»։ Դե ձեռի հետ էլ մի քանի բոնուս ունեն Ուկրաինայում, Սիրիայում, ՆԱՏՕ-ի ներսում և այլն»: