Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնի է` երբ կբացվի ռուսական հյուպատոսությունը Կապանում

18:48, հինգշաբթի, 28 սեպտեմբերի, 2023 թ.
Հայտնի է` երբ կբացվի ռուսական հյուպատոսությունը Կապանում

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը նախատեսում է Կապանում գլխավոր հյուպատոսություն բացել 2024 թվականի սկզբին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսության բացման հարցերով ՌԴ ԱԳՆ առաջատար խմբի ղեկավար Անդրեյ Շանինը։ Նա հավելեց, որ այժմ աշխատակիցների համար ծառայողական և բնակելի տարածքներ են ընտրում։ Դիվանագետը նշել է, որ ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության բացման դրդապատճառներն ակնհայտ են, և հիշեցրել, որ Սյունիքի մարզում բավական շատ են ՌԴ քաղաքացիները` Մեղրիի սահմանապահ ջոկատի (Իրանի հետ սահմանին.– խմբ.) աշխատակիցները և նրանց ընտանիքի անդամները, ՌԴ այն քաղաքացիները, որոնք ստիպված են հյուպատոսական ցանկացած հարցով Երևան հասնել (Կապանից Երևան ճանապարհը շուրջ 5 ժամ է տևում. խմբ.)։
     «Սյունիքի մարզի աշխարհագրական դիրքը, Երևանից հեռու լինելը խոսում են այն մասին, որ հյուպատոսական ներկայությունն այստեղ պարզապես անհրաժեշտություն է։ Մենք հյուպատոսություն ունենք, որը գործում է Գյումրիում, և Հայաստանի հյուսիսում ՌԴ հյուպատոսական ծառայություններ ստանալու ցանկություն ունեցողները կարող են դիմել այնտեղ, ինչը և անում են։ Նման կետ վաղ թե ուշ պետք է բացվեր նաև այստեղ»,- նշել է Շանինը։
     Նրա խոսքով` հյուպատոսարանում նույն ծառայություններն են մատուցվելու, ինչ աշխարհի ցանկացած կետում գործող այլ ռուսական հյուպատոսական հաստատությունում` նոր անձնագրերի և այլ փաստաթղթերի ձևակերպում և տրամադրում, նոտարական գործողություններ և այլն։
     Հյուպատոսարանի բացումից առաջ ՌԴ դիվանագետները նախատեսում են հոկտեմբերին տեղեկատվական հանդիպումներ անցկացնել և հյուպատոսական ծառայությունների ու դրանց տրամադրման կարգի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնել բոլոր ցանկացողներին։
     Նա նշեց, որ ռուսական կողմը ուշադիր հետևում է իրավիճակին և մեծ կարեկցանքով վերաբերում Հայաստան (ԼՂ–ից. խմբ.) ժամանող մարդկանց խնդիրներին։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

5026 | 3
Facebook