Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը հայտարարություն է տարածել

18:06, հինգշաբթի, 28 սեպտեմբերի, 2023 թ.
«Ազգային առաջընթաց» կուսակցությունը հայտարարություն է տարածել

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը հայտարարություն է տարածել․ «Պարզաբանում

«Ազգային առաջընթաց» կուսակցությունը չի միացել որևէ ուժի և որևէ ուժ չի միացել մեզ։ Որևէ կոալիցիայի մասին խոսք չի գնում։ Մենք ասել ենք, որ դաշինքի չենք գնում, կոալիցիա չենք կազմում որևէ ուժի հետ։ Մենք ասել ենք ու ասում ենք` եթե ավագանու մանդատ ստացած ուժերը իրոք ցանկանում են իշխանությունից զրկել ՔՊ֊ին Երևանում, ապա առաջարկում ենք քվեարկեք մեր թեկնածուի օգտին: Մենք վերահաստատում ենք մեր խոստումը և նպատակը` ՔՊ-ն պետք է հեռանա թե Երևանի թե ՀՀ կառավարումից` ստեղծված աղետալի իրավիճակի և բոլոր ոլորտները ձախողելու համար։ «Մայր Հայաստանը» հայտարարել է, որ պատրաստ է ձայն տալ մեր առաջադրած թեկնածուին։ «Հանրային ձայնը» ևս համաձայն է, բայց պաշտոնի կամ պաշտոնների բաշխման պայման է դրել և պահանջում է կոալիցիոն պայմանագիր կնքել, ինչը հակասում է մեր սկզբնական առաջարկությանը։ Հետագա զարգացումների մասին կտրամադրվեն լրացուցիչ պարզաբանումներ։ Մենք հավատարիմ ենք մնալու մեր նախընտրական խոստումներին ու մեր սկզբունքներին»:

8535 | 2
Facebook