ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը. «Գոնե հիմա հասկացա՞ք, որ Արցախի Հանրապետությունը իրական էր, գոյություն ուներ, եղել էր, կար..., ճանաչված ուիմացված էր և՛ դե-ֆակտո, և՛ դե-յուրե, հիմա գոնե հասկացա՞ք անցած 30 տարում ինչ էր ազատագրվել, փրկվել, ծաղկել ու ծաղկեցվել: Կար Արցախի Հանրապետությունը և դրանից ադրբեջանը մրսում էր... Հիմա, երբ Արցախը թուրքը բռնի դատարկում է, հիմա անգամ դրանց սարսափը չի անցել, ստիպում է պետության լուծարման թուղթ գրել-ստորագրել... Ու երբ կհասկանանք՝ ինչ ենք կորցրել, շատ ուշ կլինի, մահու չափ շատ... Եթե հապաղենք, ՀՀ-ի մասով մի այդպիսի թուղթ նիկոլը կստորագրի, էս դեպքում ոչ թե պարտադրված, այլ՝ սիրով»: