Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 05 դեկտեմբերի, 2023 թ.

Միջազգային

Պեսկովն ասել է, որ չի տիրապետում Երևանի առաջարկի մանրամասներին

15:24, հինգշաբթի, 28 սեպտեմբերի, 2023 թ.
Պեսկովն ասել է, որ չի տիրապետում Երևանի առաջարկի մանրամասներին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ մանրամասների չի տիրապետում Հռոմի ստատուտի հարցով երկկողմ համաձայնագիր ստորագրելու ՀՀ-ի առաջարկի մասին, փոխանցում է РИА Новости-ն:

Հիշեցնենք՝ միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ «լուծումներ են առաջարկվել ռուս գործընկերներին, որը ենթադրում է երկկողմ համաձայնագրի ստորագրում, որը հնարավորություն է տալիս որոշակի երաշխիքներ ստեղծել այն անհանգստությունների համար, որ նրանք ունեն»:

«Ոչ, չեմ կարող»,- ասել է Պեսկովը՝ ի պատասխան հարցին, թե կարո՞ղ է բացահայտել այդ համաձայնագրի էությունը։

| | |
5197 | 0
Facebook