Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արցախի անկումն իր հետ բերելու է անկառավարելի մարտահրավերներ». քաղաքագետ

17:30, հինգշաբթի, 28 սեպտեմբերի, 2023 թ.
«Արցախի անկումն իր հետ բերելու է անկառավարելի մարտահրավերներ». քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր լուծարվեց Արցախի Հանրապետությունը որպես պետական միավոր։
     Արցախի անկումը իր հետ բերելու է նոր ու անկառավարելի մարտահրավերներ, որոնք հարվածելու են նաև Հայաստանի Հանրապետությանը։
     Սրա մասին խոսել ենք, բոլոր ռիսկերի մասին քննարկել ենք ու հիմա կանգնել ենք կատարված փաստի առաջ, որից ելքը թերևս չափազանց ծանր որոշումների արդյունք է լինելու, որոշումներ, որոնք ռազմավարական են, իսկ ռազմավարական որոշումներ կայացնող էլիտա ցավոք այս պահին չկա։
     Այն, ինչ կլինի հետո, ծանր է նստելու յուրաքանչյուր հայի վրա անհատապես, ամեն տուն, ամեն ընտանիք զգալու և կրելու է իր սեփական մաշկի վրա։
     Հ.Գ. Իսկ հեքիաթներով սնվողներին խնդրում եմ ձեր մեջ պահեք»:

Աղբյուրը` Արա Պողոսյան
3754 | 1
Facebook