«Ի՞նչ է լինելու, երբ Հռոմի ստատուտի վավերացումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանի ՀՀ»,- ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստից հետո դիմելով միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին՝ հարցրին լրագրողները: «Գործող նախագահներն օժտված են իմունիտետով: Եվ երկրորդ, լուծումներ են առաջարկվել մեր ռուս գործընկերներին, որը ենթադրում է երկկողմ համաձայնագրի ստորագրում, որը հնարավորություն է տալիս որոշակի երաշխիքներ ստեղծել այն անհանգստությունների համար, որ որոշ գործընկերներ ունեն»,- ասաց պաշտոնյան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Հռոմի կանոնադրության վավերացմանը. այն ընդգրկվել է ԱԺ լիագումար նիստում: