ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց Հռոմի կանոնադրության վավերացմանը
12:36, հինգշաբթի, 28 սեպտեմբերի, 2023 թ.
ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը միաձայն դրական եզրակացություն տվեց Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը: Վավերացման հարցը կքննարկվի հոկտեմբերի 3-ին մեկնարկող ԱԺ լիագումար նիստում: Ընդդիմությունը նիստին չի մասնակցել»: