Ովքե՞ր են մնացել Արցախում. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Գործարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալությամբ ռուս-ադրբեջանական տանդեմը փորձելու է մի կարևոր խնդիր լուծել՝ պատանդ պահել առնվազն մի քանի հարյուրից մինչեւ հազար արցախցիների և հատկապես ռազմաքաղաքական էլիտային, որպեսզի մարդիկ այսուհետ չհամարձակվեն մտածել Արցախը լքելու մասին՝ հասկանալով, որ անցակետում արժանանալու են Ռուբեն Վարդանյանի ճակատագրին։ Երկու կողմին էլ ձեռնտու է, որ Արցախում գոնե 25-30 հազար հայ մնա, որը կապահովի ռուսների ներկայությունը և Ադրբեջանին էլ միջազգային հանրության առջև մանևրելու հնարավորություն կտա, որ ինքն էթնիկ զտումներ չի իրականացրել, ահա՝ հայերը շարունակում են ապրել իրենց հետ։ Հայաստանում է Սամվել Բաբայանը` իր կուսակիցների հետ, բացառությամբ ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցի եւ կին պատգամավոր Գոհար Սարգսյանի։ «Ազատ հայրենիք»-ՔԴՄ դաշինքից էլ արտագաղթողներ կան, որոնց անունները չկարողացանք ճշտել։ Արցախում են նաև ամենաողբերգական կերպարն Արցախի իշխանական էլիտայում` գործող նախագահ Սամվել Շահրամանյանը և նրա ղեկավարած կառավարության գրեթե բոլոր անդամները»: Մանրամասները՝ թերթի համարում: |