Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 10 սեպտեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

Ռուբեն Վարդանյանի կինը հայտարարություն է տարածել

14:24, չորեքշաբթի, 27 սեպտեմբերի, 2023 թ.
Ռուբեն Վարդանյանի կինը հայտարարություն է տարածել

Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը հայտարարություն է տարածել․ «Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել ու գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձել է հեռանալ Արցախից՝ ադրբեջանական բռնազավթումից մազապուրծ եղած հազարավոր հայերի հետ։ Ռուբենն արցախցիների կողքին էր շրջափակման 10 ամիսներին և նրանց հետ միասին էլ զրկանքներ է կրել գոյության համար այդ պայքարում։ Ես խնդրում եմ ձեր աղոթքներն ու աջակցությունը՝ ամուսնուս անվտանգ ազատ արձակումն ապահովելու համար»:

30615 | 5
Facebook