ՀՀ վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ենթադրաբար հունվարին Սոֆիայում և Վիեննայում տեղի կունենան մեր կարևոր արվեստագետներից մեկի անհատական ցուցահանդեսները, որի կազմակերպչական աշխատանքների համար գտնվում եմ Սոֆիայում։
Այցը նախատեսված է եղել դեռ ամառվանից։ Կարևորելով աշխատանքը, նույնիսկ և հատկապես նման իրավիճակներում, նպատակահարմար չեմ գտել այցի հետաձգումը կամ չեղարկումը։
Կարճ ժամանակ անց կվերադառնամ Երևան։
Ի դեպ չվերթս եղել է «low-cost»-երով` առանց ուղեբեռի։ Տոմսը գնված է եղել դեռ օգոստոսին։ Որպես ՀՀ քաղաքացի` ուրախ եմ Սոֆիայում ներկայացնելու ինքնիշխան Հայաստանը, դրա արվեստային հաճախ խաղաղասիրական միջավայրն ու պատկերացումները։
Ցուցահանդեսը, որը տեղի կունենա ի դեպ կներառի «հետպատերազմյան թիթեռներ, սիրահարանք» խճանկարների շարքը, որը գովերգում է խաղաղությունն ու կյանքը»։