Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը սոցկայքի իր էջում գրել է. «Ցավալի է, որ Արցախի/Լեռնային Ղարաբաղի հայերի ցեղասպանության հնարավորությունն ավելի է մեծացել՝ քաղաքացիական բնակչության դեմ Ադրբեջանի լայնածավալ հարձակումների պատճառով, ամիսներ տևած շրջափակումից և սովի մատնելուց հետո։ Կոչ ենք անում ԱՄՆ կառավարությանն ու միջազգային հանրությանը՝ անհապաղ միջամտել՝ կանխելու հումանիտար աղետը»: