Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ/ԵՄ հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելի հետ։
Հեռախոսազրույցից մանրամասներ ներկայացնելով` Բորելը X–ի իր միկրոբլոգում գրել է. «Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ զրույցում ես կրկնեցի իմ մտահոգությունը Ղարաբաղի հայերի առջև ծառացած հումանիտար իրավիճակի վերաբերյալ։
Լաչինի միջանցքը պետք է վերաբացվի հիմա։ Այլ ճանապարհներ, օրինակ՝ Աղդամը, կարող են բացվել` որպես լուծման մաս, բայց ոչ` որպես այլընտրանք»: