Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  երկուշաբթի, 20 հունվարի, 2025 թ.

Իրադարձություններ

Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել «Global Finance» ամսագրի «Աշխարհի լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխության 3 անվանակարգում

13:00, երեքշաբթի, 15 օգոստոսի, 2023 թ.
Ամերիաբանկը հաղթող է ճանաչվել «Global Finance» ամսագրի «Աշխարհի լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխության 3 անվանակարգում

Ամերիաբանկն արժանացել է «Global Finance» միջազգայինհեղինակավորամսագրի 3 մրցանակի «Աշխարհի լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխության շրջանակում, մասնավորապես`«Լավագույն նորարարությունը և տրանսֆորմացիան Հայաստանում 2023թ.»,«Լավագույն օնլայն պրոդուկտային առաջարկները Հայաստանում 2023թ.» և «Լավագույնը սպառողական վարկավորման ոլորտում Հայաստանում 2023թ.»:

Հաղթողներն ընտրվել են ըստ մի շարք չափանիշների, ինչպիսիք են թվային ծառայություններից օգտվող հաճախորդներին ներգրավելու և սպասարկելու ռազմավարության արդյունավետությունը, թվային ծառայություններից օգտվող հաճախորդների քանակական աճը, առաջարկվող թվային պրոդուկտների բազմազանությունը, թվային նախաձեռնությունների արդյունքում հաճախորդների սպասարկման որակի բարելավումը, ինտերնետային կայքի/բջջային հավելվածի կառուցվածքն ու ֆունկցիոնալությունը, ինչպես նաև առցանց առաջարկվող պրոդուկտների առավելություններն ու ներդրման հաջողությունը:

«Global Finance» ամսագրի հիմնադիր և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Ջիարապուտոն նշեց. «Արհեստական բանականության և մեքենայական ուսուցման արագընթաց զարգացման պայմաններում լավագույն թվային պրոդուկտներիչափանիշները շարունակաբար փոփոխվում են: «Global Finance»-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխության շրջանակներում մրցանակներ են շնորհվում այն ֆինանսական հաստատություններին, որոնք թվայնացման առաջամարտիկներն են»:

«Ժամանակակից թվային տեխնոլոգիաների ներդրման միջոցով բիզնեսիհամակողմանի և շարունակական տրանսֆորմացիան մեր ռազմավարական գերակայություններից է։ Այդ ճանապարհը մենք դեռ տարիներ առաջ ենք սկսել՝ նպատակաուղղված և հետևողական աշխատանքով կատարելագործելով ու զարգացնելով մեր թվային լուծումներն ու էկոհամակարգերը։Այս մրցանակներըմեր հաճախորդների համար լավագույն թվային փորձառությունն ապահովելուն ուղղված մեր ջանքերիարդեն միջազգային մակարդակով ճանաչումն ու գնահատումն են»,-նշեց Ամերիաբանկի Մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը:

2023թ. I կիսամյակումբանկի.

Ø ընդհանուր գործարքների 98%-նիրականացվել է հեռավար և թվային ուղիներով,

Ø անկանխիկ գործարքների 82%-ն իրականացվել է առանց բանկի մասնաճյուղ այցելելու,

Ø հաշվետերհաճախորդների 73%-նօնլայնբանկինգիօգտատերէ,

Ø մոբայլ և ինտերնետ բանկինգ համակարգերի օգտատերերի քանակը 2022թ. տարեվերջի համեմատ աճել է 24%-ով,

Ø սպառողական վարկերի ընդհանուր պորտֆելում առցանց տրամադրված վարկերը կազմել են 76%,

Ø առաջնային շուկայի հիփոթեքային վարկերի 33%-ը տրամադրվել է թվային ուղիներով,

Ø մինչև 750 մլն ՀՀ դրամ տարեկան շրջանառություն ունեցող փոքր և միջին ձեռնարկություններին տրամադրված վարկերի 70%-ըտրամադրվել է թվային ուղիներով:

Նշենք, որ Ամերիաբանկը ներկայումս առաջարկում էշուրջ45 առցանց ծառայություն:

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսատեխնոլոգիական միջավայր:

Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով` Estate.ameriabank.am, Automarket.ameriabank.am, Business.ameriabank.am:

Լինելով հաճախորդամետ` Ամերիան ձգտում է ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ ֆինանսական տեխնոլոգիաների միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:

Ամերիաբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

5819 | 0
Facebook