Հրդեհ է բռնկվել Ղրիմի Կիրովսկի շրջանում գտնվող զորավարժարանում, այս մասին սոցկայքի իր էջում հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովը՝ հավելելով, որ Տավրիդա մայրուղին արգելափակված է: Սպասվում է մոտ 2000 մարդու տարհանում:
Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ զորավարժարանում այրվում է զինամթերքի պահեստը, հնչում են պայթյունի ձայներ: