Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԴԱԻՇ-ը հարձակվել է Ուգանդայի դպրոցի վրա, զոհերի թիվը հասել է 41-ի

21:36, կիրակի, 18 հունիսի, 2023 թ.
ԴԱԻՇ-ը հարձակվել է Ուգանդայի դպրոցի վրա, զոհերի թիվը հասել է 41-ի

Հունիսի 16-ին զինված ապստամբները հարձակվել են Ուգանդայի արևմուտքում գտնվող դպրոցի վրա, ինչի հետևանքով սպանվել է առնվազն 41 մարդ՝ հիմնականում աշակերտներ, ևս 6-ը առևանգվել է։
     Զոհերից ոմանց կացնահարել են մաչետեներով, իսկ մյուսները մահացել են, երբ նրանց հանրակացարանը հրկիզվել են, CNN-ին ասել է ռազմական խոսնակ Ֆելիքս Կուլայջեն: Այսօր՝ հունիսի 18-ին, զոհերի թիվը հասել է 41-ի։

Ըստ Ուգանդայի զինվորական պաշտոնյաների, Ժողովրդավարական ուժերի դաշինքի (ADF) ապստամբ խմբավորման մոտ 20 անդամներ, որոնք կապված են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հետ, ուրբաթ ուշ երեկոյան հարձակվել են Լուբիրիրայի ավագ դպրոցի վրա:
     Դպրոցը գտնվում է Ուգանդայի և Կոնգոյի սահմանին՝ Կասեսե քաղաքում, որտեղ ուսուցանում են 13-ից 18 տարեկան երեխաներին: Տեղի իշխանությունների տվյալներով՝ զոհվածների թվում կա 37 աշակերտ, 3 աշխատակից և 1 պահակ:

Շաբաթ առավոտյան իշխանությունները դեռ փորձում էին հանգցնել հանրակացարանի կրակը: Զինվորականները կասկածում են, որ հնարավոր է ավելի շատ դիակներ գտնվեն, սակայն ասում են, որ դպրոցում ոչ մի կենդանի մարդ չի մնացել։

Տեղի վարչակազմի տվյալներով՝ հարձակման պահին դպրոցում եղել է 62 մարդ։

7704 | 0
Facebook