Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Էրդողանը քննարկել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը

01:06, կիրակի, 18 հունիսի, 2023 թ.
Էրդողանը քննարկել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը Եվրոհանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ հեռախոսազրույցում քննարկել է հանրապետության հարաբերությունները Եվրոմիության հետ, որին նա փորձում է անդամակցել որպես լիիրավ անդամ արդեն գրեթե 20 տարի։
     Էրդողանը Եվրոմիությանը կոչ է արել «իրավական մոտեցումներ» ցուցաբերել Թուրքիայի հետ կապված՝ նշելով, որ տարածաշրջանային մարտահրավերների հետ կապված հաջողությունը մեծապես կախված է Անկարայի և Բրյուսելի միջև կապերի ամրապնդումից, բանակցություններից հետո ասել է Թուրքիայի ղեկավարի վարչակազմը։

Թուրքիայի իշխանությունները ավելի վաղ հայտարարել էին, որ Եվրոմիությանը երկրի լիիրավ անդամակցությունը Անկարայի ռազմավարական նպատակն է։ Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները շարունակվում են 2005 թվականից և բազմիցս դադարեցվել են։

Բանակցային գործընթացի խոչընդոտներից մեկը Կիպրոսի հարցն է։ Այսօրվա դրությամբ, այսպես կոչված, բանակցային դոսիեի 35 գլուխներից 16-ը բացվել են։

4358 | 0
Facebook