Ուկրաինայի Զինված ուժերը կկորցնեն ռուսական բանակի դեմ հակահարձակման մեջ նետված զորքերի ամբողջ խմբավորումը, իր YouTube-բլոգում ասել է Կուչմայի նախկին խորհրդական Օլեգ Սոսկինը։
«200.000-անոց խումբը կկործանվի, եթե զանգվածային հարձակում սկսվի: Զելենսկի, քեզ շատ քիչ ժամանակ է մնացել»,- ասել է Սոսկինն ու նաև զգուշացրել Ուկրաինայի նախագահին Ուկրաինայի զինված ուժերի շարքեր զորակոչից փախած քաղաքացիների անօրինական հետապնդումների սարսափելի հետևանքների մասին։
«Դուք պատասխանատվություն եք կրելու սրա համար»,- եզրափակել է նա։
Շաբաթ օրը Կիևում Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ մամուլի ասուլիսում Զելենսկին ասել էր, որ Ուկրաինան հակահարձակումներ են իրականացնում, սակայն չի հստակեցրել, թե որ հատվածներում են։