Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հայաստանում այդպես էլ չսովորեցին երկու բան». Նարինե Մկրտչյան

00:30, կիրակի, 11 հունիսի, 2023 թ.
«Հայաստանում այդպես էլ չսովորեցին երկու բան». Նարինե Մկրտչյան

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում այդպես էլ չսովորեցին երկու բան՝
     1․ քաղաքական հակասությունները և անձնական հարաբերությունները միմյանց չխառնել,
     2․ անձնական հարաբերությունները պահպանել՝ չնայած քաղաքական հակասություններին։
     Այս երկուսը պահպանելու համար երկու բան է պետք ՝ խելամտություն և լայնախոհություն։
     Խելամտություն՝ հասկանալու համար, որ քաղաքական հակասությունները չեն անհետանում, և լայնախոհություն՝ ընդունելու, որ անձնական հարաբերությունները չի կարելի զոհաբերել քաղաքականությանը»:

3597 | 2
Facebook