Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Շատ վատ նիստերի դահլիճ էիք ընտրել, ու շատ վատ էր այդ տեսակ ուղեկցումը». Կարեն Հովհաննիսյան

22:06, շաբաթ, 10 հունիսի, 2023 թ.
«Շատ վատ նիստերի դահլիճ էիք ընտրել, ու շատ վատ էր այդ տեսակ ուղեկցումը». Կարեն Հովհաննիսյան

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քարոզչական դաշտում մենք ոչ թե կաղում, այլ չգիտեմ , թե ինչ վիճակում ենք։
     Թշնամու դիվերսանտի դատավարությունից կադրեր են հրապարարակել։
     Նախ դատական նիստերի դահլիճը չպետք է լիներ այդ տեսքի։ Շատ լավ գիտեք, որ թշնամին մեր հրապարակած կադրերով սկսելու է հակաքարոզչություն իրականացնել և առաջ տանել այն թեզը, թե որքան աղքատ ենք՝ համեմատության մեջ դնելով իր այն դատական նիստերի դահլիճները, որտեղ մեր տղերքի դատավարություններն են ընթանում։
     Երկորդ, զենքի ուղեկցությամբ, զենքը սկզբից մինչև վերջ դրա վրեն պահած ու այդ կադրերը հրապարակվում է։ Լավ, դուք չէիք կարող ստեղծել ճաղերով տեղ, որտեղ դրա վրա զենք պահելու անհրաժեշտություն չէր լինի։
     Ախր սրանք քարոզչություն են, որոնց վրա մենք պարտավոր ենք ուշադրություն դարձնել․․․
     Շատ վատ նիստերի դահլիճ էիք ընտրել, ու շատ վատ էր այդ տեսակ ուղեկցումն ու սկզբից մինչև վերջ դրան հսկելու ձևը․․․
     Եթե անհրաժեշտ է, նման հարցերում պատրաստ եմ բոլորովին անվճար խորհրդատվություն տալ»:

4283 | 1
Facebook