Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Անտառտնտեսության հրդեհի զոհերի թիվը հասել է 14-ի

19:36, շաբաթ, 10 հունիսի, 2023 թ.
Անտառտնտեսության հրդեհի զոհերի թիվը հասել է 14-ի

Ղազախստանի արևելյան Աբայ շրջանում անտառային խոշոր հրդեհի հետևանքով անտառտնտեսության աշխատակիցների շրջանում զոհերի թիվը հասել է 14-ի, շաբաթ օրը հայտարարել է հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
     Երկրի արևելքում գտնվում է Աբայ շրջանի Բատպաևսկի անտառտնտեսությում հրդեհը բռնկվել է կայծակի հարվածներից հետո։ Հրշեջներին չի հաջողվել արագ մարել այն, քանի որ տարածքն անանցանելի է ավտոմեքենաների համար։ Ուրբաթ օրը իշխանությունը հայտնել էր, որ հրդեհի հետևանքով զոհվել է անտառտնտեսության 3 աշխատակից, 11-ը որոնվում է:

6434 | 0
Facebook