Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել։ Կողմերը զրուցել են 90 րոպե։
Բանակցությունների ընթացքում Մակրոնն ընդգծել է, որ Փարիզը մտադիր է շարունակել սերտ շփումներն Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահի աշխատակազմի´ քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին։
Նախագահները քննարկել են նաև երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ուղիները։ Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել բանակցությունները հակաիրանական պատժամիջոցների չեղարկման և տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ։