Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այս տեսանյութը հա ուզում էի հրապարակել». Արմեն Աշոտյան

17:42, շաբաթ, 10 հունիսի, 2023 թ.
«Այս տեսանյութը հա ուզում էի հրապարակել». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ. «Այս տեսանյութը հա ուզում էի հրապարակել՝ Նիկոլ Փաշինյանի կողմից ադրբեջանական քարոզչությանն ի պատասխան։
     2014 թվականին ՄԱԿ-ի ամբիոնից Սերժ Սարգսյանի կողմից է հնչել ալիևյան կեղծիքների բացահայտմանն ուղղված այս պորտատեղադրումը՝ կապված 1993 թվականների ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի հետ։
     Անգամ սարսափ երազում չէինք կարող պատկերացնել, որ ադրբեջանական քարոզչական բացիլներով կվարակվի և կդառնա այդ զառազայի տարածող Հայաստանի որևէ ղեկավար։
     Նիկոլ Փաշինյանը սահմանեց նաև այդ հակա-ռեկորդը»։

Աղբյուրը` Արմեն Աշոտյան
20896 | 0
Facebook