Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 28 սեպտեմբերի, 2023 թ.

Իրադարձություններ

Ադրբեջանի ԶՈՒ-ն 60 մմ տրամաչափի ականանետից երեք ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ

15:06, շաբաթ, 10 հունիսի, 2023 թ.
Ադրբեջանի ԶՈՒ-ն 60 մմ տրամաչափի ականանետից երեք ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ

Հունիսի 10-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հարավարևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ։ Այս մասին հայտնում են Պաշտպանության բանակից։

Ժամը 12։20-ի սահմաններում ադրբեջանական կողմը 60 մմ տրամաչափի ականանետից 3 ական է արձակել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ։

Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

| | |
3326 | 0
Facebook