Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսաստանը «Շահեդներով» հարձակվել է Օդեսայի վրա

14:06, շաբաթ, 10 հունիսի, 2023 թ.
Ռուսաստանը «Շահեդներով» հարձակվել է Օդեսայի վրա

Ռուսաստանը «Շահեդ» անօդաչու թռչող սարքերի օգնությամբ գիշերը հարձակվել է Ուկրաինայի Օդեսայի շրջանի վրա։ Այս մասին հայտարարել է Օդեսայի շրջանային ռազմական վարչակազմին կից հասարակական խորհրդի ղեկավար Սերգեյ Բրատչուկը։

Նրա խոսքով՝ Օդեսայի վրա ութ անօդաչու թռչող սարք է ոչնչացվել։ Դրանցից մեկի բեկորներն ընկել են բազմահարկ բնակելի շենքի վրա, ինչն էլ հանգեցրել է հրդեհի։ Հրդեհի հետևանքով երեք մարդ զոհվել է, ևս 26-ը՝ վիրավորվել։ Եվս երեք մարդ տուժել է Օդեսայի մարզում անօդաչու թռչող սարքերից մեկի՝ ծովի ափին ընկնելու հետևանքով։

5741 | 0
Facebook