Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սա բոլորիս պարտությունն է». Սուրեն Սուրենյանց

11:54, շաբաթ, 10 հունիսի, 2023 թ.
«Սա բոլորիս պարտությունն է». Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը. «Սա բոլորիս պարտությունն է...
     Գայանե Հակոբյանի հետ կապված քրեական գործը ու դրա կանխատեսելի ավարտն իրականում բարոյական հարթության վրա ոչնչացնում է Փաշինյանի իշխանությանը, որը «ցանկալի» արդյունք ունենալու համար, մի անօգնական որդեկորույս մոր դեմ գործի դրեց ռեպրեսիվ ողջ մեքենան:
     Իսկ «սկզբունքային» ընդդիմադիրներին հորդորում եմ՝ «բարոյական» խրատներ չտալ Գայանեին: Մեր անզորության մեղքը եկեք չբարդենք մի անզոր կնոջ վրա, մեր կոմֆորմիստական միջավայրից չպահանջենք, որ նա «Հունան Ավետիսյան» դառնա...
     Սա բոլորիս պարտությունն է...»;

4793 | 2
Facebook