Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Իշխանությունները չեն կողմնորոշվում՝ ինչպես վարվել քարոզարշավի հետ. «Հրապարակ»

10:36, շաբաթ, 10 հունիսի, 2023 թ.
Իշխանությունները չեն կողմնորոշվում՝ ինչպես վարվել քարոզարշավի հետ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած շաբաթներ առաջ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ Երեւանի ավագանու ընտրությունները, ըստ ամենայնի, կնշանակվեն սեպտեմբերի 17-ին՝ բացատրելով․ «Հերթական ընտրությունները նախատեսվում են սեպտեմբերի 10-20-ն ընկած ժամանակահատվածում, եւ այդ տասնօրյակում սեպտեմբերի 17-ն է ընկնում կիրակի», սակայն իշխանության մեր աղբյուրներն ասում են, որ որոշումը դեռ վերջնական չէ, քննարկում են նաեւ սեպտեմբերի 10-ը, որպեսզի քարոզարշավն ամռան ճռճռան տապին ընկնի։ Հույս ունեն, որ ՔՊ-ի մրցակիցները չեն կարողանա ակտիվ քարոզարշավ անել, երեւանցիներն էլ չեն մասնակցի հավաքներին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

4279 | 1
Facebook