ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին նոր մեղադրանք է առաջադրվել, հայտնում է CNN-ը։ Մեղադրանքը վերաբերում է գաղտնի փաստաթղթերի ոչ պատշաճ պահպանմանը Ֆլորիդայի իր նստավայրում այն բանից հետո, երբ նա լքեց նախագահի պաշտոնը՝ 2021 թվականին:
Թրամփը մեղադրվում է նաև արդարադատությանը խոչընդոտելու, փաստաթղթերի ոչնչացման կամ կեղծման մեջ։
Նախկին նախագահը դատարան պետք է ներկայանա հունիսի 13-ին։ Թրամփը հերքում է, որ օրենք է խախտել և ամեն ինչում մեղադրում է Բայդենի կառավարությանը։