Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Աջափնյակում 23:00-ից պետք է փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները

20:18, հինգշաբթի, 08 հունիսի, 2023 թ.
Աջափնյակում 23:00-ից պետք է փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը տեղեկացնում է․ «Աջափնյակ վարչական շրջանում ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով սրսկման աշխատանքներ կիրականացնի հետևյալ ժամանակացույցով՝

Հունիսի 8-ին՝ ժամը 23:00-03։00, Շինարարներ, Աբելյան, Հալաբյան, Էստոնական, Արզումանյան փողոցներում

Հունիսի 9-ին՝ ժամը 23:00-03։00, Ֆիզիկայի Բանավանում, Մարգարյան, Բաշինջաղյան, Բեկնազարյան, Մազմանյան փողոցներում

Հունիսի 10-ին՝ ժամը 23:00-03։00, Շիրազ, Հասրաթյան, Ա․ Սարգսյան, Լենինգրադյան փողոցներում:

Անվտանգությամբ պայմանավորված՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»։

10369 | 0
Facebook