Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կախովկայի ՀԷԿ-ի փլուզման հետևանքով առաջացած ջրհեղեղից տուժել է հայկական համայնքի 2 ներկայացուցիչ

15:48, հինգշաբթի, 08 հունիսի, 2023 թ.
Կախովկայի ՀԷԿ-ի փլուզման հետևանքով առաջացած ջրհեղեղից տուժել է հայկական համայնքի 2 ներկայացուցիչ

Կախովկայի ՀԷԿ-ի փլուզման հետևանքով առաջացած ջրհեղեղից տուժածներ կան նաև Խերսոնի հայ համայնքի ներկայացուցիչների շրջանում, հայտնում է «Արմենպրես»-ը: «Կան տուժածներ տեղական համայնքի ներկայացուցիչների շրջանում, և Ուկրաինայի հայերի միությունը Խերսոնի մարզում ակտիվորեն ներգրավված է խերսոնցիներին օգնություն տրամադրելու բոլոր միջոցառումներում։ Բնականաբար, օգնություն է ցուցաբերվում ոչ միայն հայերին, այլ բոլոր խերսոնցիներին, որոնք դրա կարիքն ունեն»,- ասել է ուկրաինահայ քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանը: Վերջինը հայտնել է, որ հայկական համայնքից տուժել է 2 մարդ:

5372 | 0
Facebook