Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 28 սեպտեմբերի, 2023 թ.

Համացանց

«Նիկոլ-ՔՊ-ի մոլագար վկա Սուրեն Թորոսյանը ձերբակալվել է». Վահե Սարգսյան

01:00, հինգշաբթի, 08 հունիսի, 2023 թ.
«Նիկոլ-ՔՊ-ի մոլագար վկա Սուրեն Թորոսյանը ձերբակալվել է». Վահե Սարգսյան

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուրեմն ՀՀ-ն թուրքական վիլայեթի վերածող Նիկոլ-ՔՊ֊ի մոլագար վկա սույն հանցագործը Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՋՕԸ վերահսկողության պետ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանն է, ով այսօր ծեծել է գյուղի 18-ամյա բնակիչ Արմեն Սահակյանին, ըստ գյուղացիների` մահակով մի քանի անգամ հարվածել տղայի գլխին, իսկ աչքերին գազ փչել։
     Ի դեպ, 18-ամյա պատանու մոտ ախտորոշված է էպիլեպսիա հիվանդություն։
     Միջադեպը հրահրել է Արագածավանի բնակիչների զայրույթը, վերջիններս փակել են Գյումրի-Երևան ավտոճանապարհը։
     Քիչ առաջ սույն երկոտանի նիկոլական թրքաբարո հաստագլուխը ձերբակալվել է»:

Աղբյուրը` Վահե Սարգսյան
| | |
10216 | 1
Facebook