Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշն ընտրվել է Թուրքիայի Հանրապետության Ազգային մեծ ժողովի (խորհրդարանի) նախագահ։
Քվեարկությունը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը խորհրդարանում։
Քուրթուլմուշն ընտրվել է քվեարկության երրորդ փուլում։ Նրա թեկնածությունը պաշտպանել են 600 պատգամավորներից 321-ը, երրորդ փուլում հաղթելու համար անհրաժեշտ էր առնվազն 301 ձայն։