Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ադրբեջանը տեղեկատվություն է տրամադրել ՄԻԵԴ-ին 2 հայ զինծառայողների վերաբերյալ

17:54, չորեքշաբթի, 07 հունիսի, 2023 թ.
Ադրբեջանը տեղեկատվություն է տրամադրել ՄԻԵԴ-ին 2 հայ զինծառայողների վերաբերյալ

Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացել ենք Ադրբեջանի կողմից Եվրոպական դատարանին ներկայացրած երկու հայ զինծառայողների վերաբերյալ տեղեկատվություն՝ ներառյալ բժշկական փաստաթղթեր և պահման պայմանների մասին մանրամասներ: Այս մասին հայնտում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից։

«ՀՀ-ն կներկայացնի իր դիրքորոշումը Ադրբեջանի կողմից տրամադրած տեղեկությունների և փաստաթղթերի վերաբերյալ Եվրոպական դատարանի սահմանած ժամկետում՝ մինչև ս.թ. հունիսի 16-ը»,- նշվում է հաղորդագրության մեջ:

3205 | 0
Facebook