Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ոմանք ինձ կապում են Արթուր Վանեցյանի հետ». Թեհմինա Վարդանյան

17:12, չորեքշաբթի, 07 հունիսի, 2023 թ.
«Ոմանք ինձ կապում են Արթուր Վանեցյանի հետ». Թեհմինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը գրել է. «Հարգելի հանրություն,
     ուզում եմ խոսել, գոնե ինձ համար, մի անէական հարցի շուրջ, որն ինձ թվում էր բոլորին պարզից էլ պարզ էր, սակայն վերջերս, գալիք Երևանի ավագանու կամ, ինչպես բոլորս ենք ասում, քաղաքապետի ընտրություններով պայմանավորված, որոշ քաղաքացիներ, ինչպես նաև լրատվամիջոցներ ինձ կապում են Արթուր Վանեցյանի ու վերջինիս կուսակցության հետ: Երևի թե բացթողումն իմ կողմից է՝ չեմ հանրայնացրել ու դրա մասին ոչ բոլոր տեղերում եմ բարձրաձայնել, անկեղծ ասած հարկ էլ չեմ համարել: Եթե դեռևս կան մարդիկ, որոնց համար այդ կետը մութ է մնացել՝ վերջին այցս այդ կուսակցության շենք եղել է 21.07.2021 թվականին: Խնդրում և պահանջում եմ՝ դադարեցնե՛լ այդ մասին հարցերն ու խոսակցությունները: Այսուհանդերձ, մեկընդմիշտ փակենք այդ թեման:
     Հ.Գ. Գուցե ես մեծամիտ եմ, գուցե չափազանց սկզբունքային, գուցե, ի վերջո, քաղաքականության մասին այլ պատկերացում ունեմ և, ի վերջո, գուցե իմ պատկերացումներն ավելի բյուրեղյա են...»:

7501 | 1
Facebook