Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 08 հոկտեմբերի, 2024 թ.

Իրադարձություններ

Ինչու է կյանքին վերջ տվել արձակուրդում գտնվող զինծառայողը. մանրամասներ

16:54, չորեքշաբթի, 07 հունիսի, 2023 թ.
Ինչու է կյանքին վերջ տվել արձակուրդում գտնվող զինծառայողը. մանրամասներ

Այսօր հայտնի դարձավ, որ երեկ՝ հունիսի 6-ին, զինծառայող 21-ամյա Լևոն Ս.-ն, իրենց տան ննջասենյակում գտնվող հայելին կոտրել է և դրանով պարանոցի հատվածում ինքնավնասում կատարել։ Վերջինս, կարճ ժամանակ անց վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է։

ՀՀ քննչական կոմիտեն էլ հաղորդել է, որ վերականգնողական արձակուրդի մեջ գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, հանգամանքները պարզվում են:

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ տղան այս քայլին դիմել է՝ ընտանեկան հարցերի շուրջ ծագած խնդիրների պատճառով: Ծնողները վիճաբանել են միմյանց հետ, ինչը բացասական ազդեցություն է թողել երիտասարդի վրա, և նա դիմել է կտրուկ գործողության:

Մեր տեղեկություններով՝ 21-ամյա զինծառայողը գրություն է թողել, որտեղ նշված է, որ «իր մահվան համար ոչ մեկին չմեղադրեն»:

10426 | 1
Facebook