Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ադրբեջանցիք ցուցակ են փոխանցել այն գյուղերի, որտեղ իրենք ցանկանում են վերադառնալ». Ղևոնդյան

17:48, չորեքշաբթի, 07 հունիսի, 2023 թ.
«Ադրբեջանցիք ցուցակ են փոխանցել այն գյուղերի, որտեղ իրենք ցանկանում են վերադառնալ». Ղևոնդյան

Քաղաքական վերլուծաբան Ալեն Ղևոնդյանի գրառումը․ «Ի դեպ, կներեք, որ ձեր «քաղաքականությանը» և բարձր տրամադրությանը խանգարում եմ, բայց մի բան էլ ասեմ իմանաք. (չնայած դուքպոստֆակտում 2018-ից ի վեր ամեն բան կարծես գիտեք..)
     Հայկական կողմի հետ քննարկում է եղել (առնվազն 3 անգամ օֆիցիալ) ու մոտավոր ցուցակ է փոխանցվել այն գյուղերի, որտեղ ադրբեջանցիք ցանկանում են վերադառնալ ու տեր կանգնել իիենց երբեմն անշարժ գույքերին։ Բաքուն հայտարարել է, որ դա իր կարևորագույն պահանջներից է։ Հայկական կողմը ժ/կ է խնդրել հասկանալու, թե ինչպես է դա անելու. ի դեպ, սկզբունքորեն դեմ չլինելով, սակայն նշելով, որ միայնակ դա չի կարող անել։
     Էս մասին 3 տարի առաջ tv 5-ում Մարիաննայի մոտ հարցազրույցի ժ/կ եմ նշել, որ երկիրը ներսից են վերցնելու իսկ «փախստական ադրբեջանցիների» անվտանգության գառանտ կանգնելու են թուրքերը։ Խոսքը 200 ավել գյուղերի մասին է։
     Ու, ի դեպ, քանի դեռ դուք քաղաքականություն եք խաղում, նիկոլոսը թուրքերի ու ադրբեջանցիների հետ ինտենսիվ աշխատում է։
     Ես, իհարկե, գիտեմ, որ դուք ամեն բան անելու եք, բացի խնդրի լուծումից, հետո ասելու եք, դե արդեն ուշ է, մենք փորձեցինք, մենք որոշող չենք, բայց ասեմ, անգամ չեք պատկերացնում ինչի մեջ ենք հայտնվելու։
     Դե թող ԱԳՆ խոսնակը, Անվտանգային խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակը, կամ վարչապետի աշխատակազմի մամուլի վարչությունը հերքեն արձանագրածս` ասելով, որ «դա լկտի սուտ է»։
     Ապագան ադրբեջանցիների հետ ավելի արագ է գալու ՀՀ գյուղական համայնքներ։
     Էս մասին կարող եք հայտնել նաև նիկոլապաշտ ձեր գյուղաբնակ ու մարզաբնակ ազգականներին։
     Պետություն փրկել չի ստացվի, եթե դա մարդկանց մոտ չդառնա անձնական հարց։
     Էս ա»։

Աղբյուրը` Ալեն Ղևոնդյան
5649 | 1
Facebook