Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ստամբուլի դպրոցներից մեկում պայթյուն է եղել

16:36, չորեքշաբթի, 07 հունիսի, 2023 թ.
Ստամբուլի դպրոցներից մեկում պայթյուն է եղել

Մայիսի 30-ին Թուրքիայի հյուսիս-արևելքում գտնվող Ստամբուլ քաղաքի Քյուչուքչեքմեջե թաղամասում գործող դպրոցում պայթյուն է տեղի ունեցել. այս մասին հյատնում է «Էրմենիհաբեր»-ը:

Տեղեկությունների համաձայն՝ դեպքը եղել է դպրոցում «Գիտության փառատոն» խորագրով միջոցառման ժամանակ, երբ աշակերտները տարբեր քիմիական փորձեր են կատարել:

Մասնավորապես պայթել է փորձանոթներից մեկում լցված էթիլային սպիրտը, որի հետևանքով էլ տարբեր աստիճանի այրվածքներ է ստացել 5 աշակերտ, ովքեր առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են հիվանդանոց:

Պայթյունի պահը ֆիքսել է նաև անվտանգության տեսախցիկը:

Տեսանյութը այստեղ:

2882 | 0
Facebook