Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Օդի ջերմաստիճանը կնվազի

15:18, չորեքշաբթի, 07 հունիսի, 2023 թ.
Օդի ջերմաստիճանը կնվազի

Երևանում այսօր կեսօրից հետո, հունիսի 10-ին, 11-ին սպասվում է, 9-ի և 12-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հունիսի 8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16մ/վ արագությամբ։

Մարզերում այսօր ցերեկը, հունիսի 10-ին, 11-ին շրջանների զգալի մասում, 8-ի, 12-ի ցերեկը, 9-ի երեկոյան առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ արևելյան 3-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 7-ի ցերեկը կնվազի 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում՝ 3-5 աստիճանով, հունիսի 8-ին, 9-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Արցախում այսօր և վաղը սպասվում է անձրև և ամպրոպ. տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

3875 | 0
Facebook