Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կոտայքի մարզում BMW-ն ընկել է ձորը. հայտնաբերվել է վարորդի դին

15:24, չորեքշաբթի, 07 հունիսի, 2023 թ.
Կոտայքի մարզում BMW-ն ընկել է ձորը. հայտնաբերվել է վարորդի դին

Այսօր՝ հունիսի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 30 կմ հատվածում, Չարենցավանի վարչական տարածքում ավտոմեքենա է ընկել ձորը և կան տեղեկություններ, որ մահացած կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները ճանապարհից մոտ 50-70 մետր դեպի ձորը հայտնաբերել են վթարված BMW մակնիշի ավտոմեքենա, մեքենայից դուրս էլ հայտնաբերել են Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Նորայր Մ.-ի դին։ Դեպքի փաստով՝ Չարենացվանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

3145 | 0
Facebook