Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կախովկայի ՀԷԿ-ի ավերման հետևանքով առնվազն 7 մարդ համարվում է անհետ կորած

13:18, չորեքշաբթի, 07 հունիսի, 2023 թ.
Կախովկայի ՀԷԿ-ի ավերման հետևանքով առնվազն 7 մարդ համարվում է անհետ կորած

Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ավերման հետևանքով տարածքը հեղեղվել է, անհետ կորել է առնվազն յոթ մարդ, հայտարարել է Նովայա Կախովկայի օկուպացիոն վարչակազմի ղեկավար Վլադիմիր Լեոնտևը։

Նրա խոսքով՝ Խերսոնի շրջանի չորս բնակավայրեր գրեթե ամբողջությամբ հեղեղված են։ Այս մասին փոխանցում է «Ազատություն»-ը:

«Կորսունկա բնակավայրը, բացառությամբ վերջին փողոցի, ամբողջությամբ ջրի տակ է», - հայտարարել է Լեոնտևը։

ՀԷԿ-ի պայթյունի հետևանքով ջուրը մոտ 20 ժամ կշարունակի հոսել դեպի Խերսոնի մարզ։ Այդ ընթացքում ջրի մակարդակը կարող է բարձրանալ ևս մեկ մետրով, հայտարարել է Խերսոնի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը։

«Աջափնյա Խերսոնում, առավոտվա տվյաներով,1852 տուն է հեղեղվել։ Առավոտյան ժամը 6-ի դրությամբ տարհանվել է 1457 մարդ», - Տելեգրամում հրապարակված տեսաուղերձում ասել է նա:

3086 | 0
Facebook