Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Խաղաղասեր երևացողներն են հենց մեր վրա քաշել բոլոր պատերազմներն ու կոտորածները». Վ. Մարտիրոսյան

14:30, չորեքշաբթի, 07 հունիսի, 2023 թ.
«Խաղաղասեր երևացողներն են հենց մեր վրա քաշել բոլոր պատերազմներն ու կոտորածները». Վ. Մարտիրոսյան

Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դեռ Ուրարտուի ժամանակներից կա մեզ հետապնդող մի պատմական վարակ՝ «իրատեսականների» դիսկուրսը։
     Մեր մեջ միշտ եղել են մարդիկ, ովքեր պնդել են թե մենք ով ենք հարևան հզորների դեմը, կամ պետք է գլուխներս կախենք հարևանների առջև, կամ հայցենք որևէ գերտերության օգնությունը։ Սրանք են եղել բոլոր ժամանակների մեր գլխին պատերազմներ ու կոտորածներ բերողները և պետականության կորուստների գլխավոր պատճառները։
     Առաջին հայացքից խաղաղասեր երևացողները իրենց թուլության դրսևորումներով հենց իրենք են, մեր վրա են քաշել բոլոր պատերազմներն ու կոտորածները։ Այստեղ է կայանում պարադոքսը և մեծագույն խաբկանքը, իբր իրենք խաղաղություն բերողներն են, իսկ պատերազմից չվախեցող և դրան պատրաստվողները երկրին դժբախտության դատապարտողները։
     Այս «իրատեսները» հանձնեցին Անիի բանալիները ու սպանեցին Մխիթար Սպարապետին։ Սրանց կարկառուն ներկայացուցիչն է եղել նաև Վասակ Սյունին, ում ոմանք այսօրվա նիկոլիզմի դարաշրջանում սկսել են բացահայտ երկրպագել։
     Իհարկե ոչ բոլոր «իրատեսականներն» են եղել դավաճան, բայց բոլոր դավաճանների գաղափարական հիմքը եղել է «իրատեսականությունը»։ Տեր-Պետրոսյանը դասական իմաստով դավաճան չի, բայց նրա դրած գաղափարախոսությունն է բերել ու հանգեցրել այսօրվա դավաճանությանը։
     Հ.Գ
     Անտիոքում ապրող Ֆիրուզ անունով մի Հայ բացում է քաղաքաքի դարպասները և ներս թողնում Խաչակիրներին, որոնք մորթում են բոլորին, այդ թվում նաև Հայերին ու Ֆիրուզի հարազատներին։ Միջազգային պատմաբանական մտքում Ֆիրուզի արածը գնահատվում է այսպես՝ "The motivation is unclear"»:

2270 | 0
Facebook