Խնդրում ենք սպասել...

Միջազգային

30 մարդու մահվան պատճառ դարձած ալկոհոլն արտադրվել է ադրբեջանցուն պատկանող գործարանում

22:54, երեքշաբթի, 06 հունիսի, 2023 թ.
30 մարդու մահվան պատճառ դարձած ալկոհոլն արտադրվել է ադրբեջանցուն պատկանող գործարանում

ՌԴ Ուլյանովսկի դատարանը երկու ամսով կալանավորել է ալկոհոլային խմիչքներ արտադրող «Միստր Սիդր» ընկերության հիմնադիր Անար Հուսեյնովին։ Ազգությամբ ադրբեջանցի գործարարը չի ընդունել իր մեղքը:
     Հիշեցնենք, որ «Միստր Սիդր» թունավոր ալկհոլային խմիչքի պատճառով արդեն մահացել է 30 մարդ՝ 20-ը՝ Ուլյանովսկի մարզում, յոթը՝ Սամարայի շրջանում, երկուսը Նիժնի Նովգորոդի մարզում և մեկը՝ Ուդմուրտիայում։ Տուժածներից շատերն այժմ գտնվում են հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության ներքո, ոմանց վիճակը ծանր է։

7367 | 1
Facebook