Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պատմության մեջ առաջին անգամ գիտնականներին հաջողվել է էներգիա փոխանցել տիեզերքից Երկիր

23:00, կիրակի, 04 հունիսի, 2023 թ.
Պատմության մեջ առաջին անգամ գիտնականներին հաջողվել է էներգիա փոխանցել տիեզերքից Երկիր

Քալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները տիեզերքից Երկիր էներգիա փոխանցելու հաջող փորձ են իրականացրել:
     Սա պատմության մեջ առաջին նման դեպքն է։ Այս արդյունքը ձեռք է բերվել տիեզերական արևային էներգիայի ցուցադրիչի (SSPD-1) փորձնական ուղեծրային տեղադրման միջոցով:

Տիեզերանավն օգտագործել է արևային մարտկոցներ էներգիա հավաքելու համար, որն այնուհետև փոխանցվել է Երկիր միկրոալիքային ճառագայթման տեսքով։

Գիտնականները կենտրոնանում են ճկուն միկրոալիքային հաղորդիչների վրա, որոնք օգտագործում են ինտերֆերենցիան և համաժամանակեցման կառավարման տարրեր էներգիայի կենտրոնացման համար:

Հետաքրքիր է, որ փորձը ներառել է նաև էներգիայի փոխանցում մոդուլի ներսում հաղորդիչների միջև և դեպի Երկիր, բայց՝ ցածր հզորությամբ, որը նախատեսված չէ կոմերցիոն օգտագործման համար:

Հիշեցնենք, որ ճապոնացի գիտնականները նույնպես նախատեսում են նմանատիպ փորձ անցկացնել, սակայն միայն՝ 2025 թվականին։

11565 | 0
Facebook