Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Վիճում է՝ մեխը 2.5 սանտիմետր աֆղանական հողի մեջ է». Փույա Հոսսեինի

20:36, կիրակի, 04 հունիսի, 2023 թ.
«Վիճում է՝ մեխը 2.5 սանտիմետր աֆղանական հողի մեջ է». Փույա Հոսսեինի

«Հայաստան-Իրան զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր Փույա Հոսսեինին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեսանյութում երևում է, թե ինչպես է Աֆղանական Թալիբանի ներկայացուցիչը իրանցի ինժեներների հետ վիճում է` այն բանի վերաբերյալ, որ Իրան-Աֆղանստան սահմանում իրանցի ինժեներների կողմից սեպված մեխը 2.5 սանտիմետր աֆղանական հողի մեջ է, և պահանջում է այն հետ քաշել։ Իրանցի ինժեներները հետ են քաշում մեխը, որից հետո Թալիբանի ներկայացուցիչը սարքով ստուգում է և ասում է. «Մեխը ծուռ դիրքում է, ու մեխի մի մասը էլի մեր հողի մեջ է»։ Նորից ուղղում են մեխը, և վերջում Աֆղանստանի ներկայացուցիչը իրանցի ինժեներին հարց է տալիս. «Դուք ասեցիք՝ եթե մեր կողմից 10 սանտիմետր սխալ լիներ, մենք աչք կփակեինք դրա վրա։ Ինչո՞ւ այդպես ասացիք, էդքան շատ հող ունե՞ք»»։

6555 | 0
Facebook