Խնդրում ենք սպասել...

Համացանց

Հակոբ Բերբերյանի նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություն է կազմվել

19:48, կիրակի, 04 հունիսի, 2023 թ.
Հակոբ Բերբերյանի նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություն է կազմվել

«Նիկոլ դավաճան» գոռալու համար բերման ենթարկված Հակոբ Բերբերյանն ազատ է արձակվել: Այս մասին հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Հակոբին ազատ արձակեցին՝ առանց ձերբակալումից ազատելու որոշման տրամադրման։ Դա օրենքի կոպիտ խախտում է։ Կարծում եմ՝ անհրաժեշտ է բողոքարկել»,- գրել է նա:

Նշենք, որ քաղաքացուն ոստիկանական բաժնում 3 ժամ են պահել, նրա նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություն է կազմվել:

3293 | 2
Facebook