Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#Falcon 9-ը ուղեծիր է դուրս բերել #Starlink մինի արբանյակների հերթական խմբաքանակը

19:30, կիրակի, 04 հունիսի, 2023 թ.
#Falcon 9-ը ուղեծիր է դուրս բերել #Starlink մինի արբանյակների հերթական խմբաքանակը

SpaceX-ը հայտարարել է, որ այսօր Falcon 9 հրթիռային կրիչը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել 22 մինի արբանյակներից բաղկացած հերթական խմբաքանակը՝ ապահովելով Starlink համակարգի գլոբալ ինտերնետ ծածկույթը:
     Հրթիռն արձակվել է Ֆլորիդայի Քանավերալ հրվանդանից Երևանի ժամանակով 16:20-ին։ 9 րոպե անց հրթիռի առաջին՝ բազմակի օգտագործման աստիճանը վայրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսի վրա տեղակայված հարթակի վրա: Այն արդեն երրորդ անգամ է ​​օգտագործվում արձակման համար։

Այսօրվա արձակումով SpaceX-ն արդեն ուղեծիր է ուղարկել ավելի քան 4500 նման արբանյակ: Նրանցից շատերը մնում են ուղեծրում, իսկ ոմանք խոտանվել են կամ դուրս են եկել ուղեծրից:

6341 | 0
Facebook