Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չավուշօղլուին կփոխարինի Հաքան Ֆիդանը

10:00, կիրակի, 04 հունիսի, 2023 թ.
Չավուշօղլուին կփոխարինի Հաքան Ֆիդանը

Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագրով Թուրքիայի արտաքին գործերի նախարար է նշանակվել Թուրքիայի ազգային հետախության պետ Հաքան Ֆիդանը՝ փոխարինելով Մևլյութ Չավուշօղլուին: Վերջինն ԱԳ նախարարի պաշտոնն զբաղեցնում էր 2014-ից:

Այս և այլ նշանակումների վերաբերյալ արևելագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայտնի է Թուրքիայի նոր կառավարության կազմը, որը գրեթե ամբողջությամբ փոխվել է։ Հատկապես երկու սպասված նշանակում կա։ ԱԳ նախարար է նշանակվել Ազգային հետախուզական ծառայության նախկին ղեկավար Հաքան Ֆիդանը։ Նրա փոխարեն այդ առանցքային պաշտոնին է նշանակվել Թուրքիայի նախագահի արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով ավագ խորհրդական և խոսնակ Իբրահիմ Քալընը։ Փորձագիտական գնահատականներով՝ հենց նրանցից մեկն է լինելու Թուրքիայի ապագա առաջնորդի ԱԶԿ-ական թեկնածուն։ Երկու գործիչներն էլ բարձր արդյունավետություն են դրսևորել իրենց նախկին պաշտոններում։ Պետության և համակարգի համար նոր դերում առավել հաջողակն էլ մեծ հավանականությամբ կստանա Էրդողանի առաջնորդական օրհնությունը։
     Թուրքիայում և նրա շուրջ շատ հետաքրքիր զարգացումներ են սպասվում»:

7365 | 0
Facebook